13 01 2025

Նամակ եմ գրել Նիկոլ Փաշինյանին, չի պատասխանել, ինքը ավելի հեշտ հարցերի է պատասխանում միայն․ ակցիայի մասնակից



 

Ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ակցիան են անում կառավարության շենքի մոտ՝ կապված հունվարի 1-ից  հարկերի բարձրացման հետ։ 

«Մեր հետ ոչ քննարկում է  եղել, ոչ հարց են պարզաբանել, մեկ էլ տեսնում ենք օրենք են ընդունում, որ հունվարի 1-ից  պետք է 10 տոկոս հարկ վճարենք 5 տոկոսի փոխարեն։ Կառավարության որոշմամբ՝ առաջվա 5 տոկոս շրջանառության հարկը դառնում է 10 տոկոս, նաև 20 տոկոս են տուգանում, երկրորդ անգամ 50 տոկոս եթե գան ստուգեն ու մեր ցույց տվածը չհամապատասխանի»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Ըստ նրանց, նախ պետք է ուսումնասիրեն շուկան, հասկանալ առանձնահատկություններն ու նոր որոշում կայացնեն։ Նրանք նշում են, որ եթե իրենց առաջարկությունները, մտահոգություններ չլսեն, իրենք իրավաբան կվարձեն ու նրա միջոցով կփորձեն իրենց հարցերը հասցնել կառավարությանը։

«Մենք դեմ չենք հարկ վճարելուն։ Առաջարկություն եմ արել Նիկոլ Փաշինյանին անձնական նամակով՝ գույքագրում լինի, բայց վերացնեն փաստաշրջանառությունը, խիստ հսկողություն սահմանեն՝ ՀԴՄ չխփողներին տուգանեն, բայց իջացնեն 1, պատալոկ 1,5 տոկոս։ Պատասխան չեմ ստացել։

2018 թվականի հեղափոխությանը մասնակցել եմ։ Պատերազմում տղաս զոհվել է, դրանից հետո իրեն չեմ ընտրել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ