17 01 2025

Հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. Պատգամավորն ահազանգում է

Հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում. Պատգամավորն ահազանգում է

2025 թվականի հունվարի 1-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

«Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հայտարարագիր պետք է լրացնեն վարձու բոլոր աշխատողները, հակառակ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Սակայն ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը խափանված է և հնարավորություն չի տալիս ներկայացնել տարեկան հայտարարագիրը»,- նշել է պատգամավորը՝ ավելացնելով.
«փաստորեն, քաղաքացին պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, որ չտուգանվի»։

Սակայն, ինչպես նշել է պատգամավորը, ցանկության դեպքում անգամ, քաղաքացին չի կարող իր պարտավորությունը կատարել, քանի որ ՊԵԿ-ի համապատասխան տեղեկատվական համակարգը չի գործում։ Ավելին, պատասխանատուները նույնիսկ չգիտեն, թե երբ այն լիարժեք կգործի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ