Հայաստանում ռևանշիստական միտումները մտահոգիչ են Ադրբեջանի համար:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկերոջ՝ Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Վերջին 4 տարում զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում, ինչպես նաև առաջին դրական արդյունքները՝ սահմանազատման հարցում: Սակայն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ», - ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը