04 02 2025

Ամերիկահայությունը Նիկոլի հետ համայնքի հանդիպմանը ներկա գտնված մասնակիցներից գրեթե ոչ ոքի չեն ճանաչում

Ամերիկահայությունը Նիկոլի հետ համայնքի հանդիպմանը ներկա գտնված մասնակիցներից գրեթե ոչ ոքի չեն ճանաչում

Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վաշինգտոնի հայ համայնքը բավականին զարմացած է, քանի որ Նիկոլի հետ ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպմանը ներկա գտնված մասնակիցներից գրեթե ոչ ոքի չեն ճանաչում: 

Հանդիպմանը ներկա է եղել շուրջ 55 անձ, նկարներից պարզ երևում է, որ ԱԳՆ-ն ջանք չի խնայել դիվանագիտական կորպուսի լիարժեք մոբիլիզացիա կազմակերպելու համար՝ Վաշինգտոն են կանչվել հնարավոր բոլոր դիվանագիտական ծառայողները, անգամ Ամերիկայի խոշոր քաղաքներում ՀՀ հյուպատոսներ, մի շարք քաղաքներում ՀՀ պատվո հյուպատոսներ, ներկա են եղել նաև Վաշինգտոնում գտնվող մի շարք հայաստանցիներ, որոնք, իհարկե, տեղի հայ համայնքի հետ որևէ աղերս չունեն: 

ԱՄՆ հայ համայնքի համար չափազանց անակնկալ կերպով Փաշինյանին գրկաբաց Վաշինգտոնում ընդունել է «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպությունը: 

Սա այն կառույցն է, որ 2020թ. պատերազմից հետո լղոզված տեքստով պահանջում էր Նիկոլի հրաժարականը, իսկ հիմա նույնպիսի լղոզված կեցվածքով հանդիպում է նրա հետ: Հանայնքում խոսում են, որ անհրաժեշտ է բոյկոտել Համագումարին՝ բոլոր հնարավոր միջոցներով այս խայտառակ քծնանքի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ