Վաղ առավոտից քաղաքացիները շարունակում են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը՝ հրաժարվելով վճարել 150 դրամ: Քաղաքացիներին են միացել մի շարք հասարակական-քաղաքական ուժեր, ակտիվիստներ, պատգամավորներ:
«Սա չարեփոխում է, որը ուղիղ մտնում է մարդկանց գրպանը: Միակ լուծումը պայքարն է, պայքարի միակ ձևը բոյկոտն է: Մարդկանց հարցնում ես՝ դե՞մ եք, ասում են՝ այո, ասում ենք՝ վճարե՞լ եք, ասում են՝ դե ամաչում ենք: Դրա համար մենք այստեղ գալիս ենք մարդկանց ասում ենք, որ ամոթը պետք է զգա նա, ով այս թալանն անում է չպետք է ամաչեն մարդիկ, որոնք թալանվում են»,- ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը