05 02 2025

ԱՄՆ-ում ընդունված է նույնիսկ անձնական այցով իրենց երկրում գտնվող հյուրերին կարճատև հանդիպում տալ․ Սուրեն Սարգսյան

ԱՄՆ-ում ընդունված է նույնիսկ անձնական այցով իրենց երկրում գտնվող հյուրերին կարճատև հանդիպում տալ․ Սուրեն Սարգսյան

«Կարծում եմ, Վաշինգտոն գնացած-հասած Հայաստանի վարչապետին ամերիկյան կողմը բարձր մակարդակի հանդիպում այդուհանդերձ կտա՝ ելնելով արարողակարգից և բարեվարքությունից։ Վաղը՝ փոխնախագահ Վենսին, կամ գուցե մյուս օրը՝ պետքարտուղար Ռուբիոյին»,-նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով, օրինակ, երբ 2018թ. Արմեն Սարգսյանն էր Վաշինգտոնում, նրան հանդիպեց պետքարտուղար Պոմպեոն։ 1992թ., երբ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ԱՄՆ-ում, նրան հանդիպեց պետքարտուղար Բեյքերը, և այլն:

«ԱՄՆ-ում ընդունված է նույնիսկ անձնական այցով իրենց երկրում գտնվող հյուրերին գոնե «meet-and-greet» ձևաչափով կարճատև հանդիպում տալ»,-նշել է Սուրեն Սարգսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ