2024 թվականին Հայաստան է այցելել մոտավորապես 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ՝ 2,000-3,000-ով պակաս անցած տարվա թվից: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Այս տարի ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. սա մոտավորապես 7 տոկոսով անցած տարվա ցուցանիշի նվազում է: Բայց նվազել է փաստացի հիմնականում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը»,- ասել է Պապոյանը:
Միաժամանակ Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է:
Ըստ Պապոյանի՝ Կառավարությունը շարժվում է իր թիրախին համահունչ, իսկ 2026-ի թիրախն է ունենալ 2,5 մլն զբոսաշրջիկ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը