Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։
Ըստ տեղեկությունների համաձայն` նրանք հայտնել են, որ Եռաբլուրում փնտրել են թարմ ծաղիկներ, գողացել են դրանք, տարել ու վաճառել են ծաղկի խանութներին, որ գումար աշխատեն։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ահազանգ է եղել, որ Եռաբլուրից գողանում են պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին դրված ծաղիկները։ Ահազանգին խառնվել են իրավապահները։
ArmLur.am-ին քննչական կոմիտեից հայտնել են, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների շիրիմներից ծաղիկներ հափշտակելու գործով կան ձերբակալվածներ ու միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու համար։
«2025 թվականի հունվարի 9-ին 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել էր ՔԿ-ն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը