28 12 2024

Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար

Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալիևը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում Ադրբեջանի ավիաուղիների մարդատար ինքնաթիռի կործանման հարցը։ Այս մասին հայտնել է Կրեմլը։

«Զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում: 

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Դավրովը և Ջեյհուն Բայրամովն էլ դեկտեմբերի 28-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման շուրջ զարգացումները։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Ընդգծվում է, որ զրույցը տեղի է ունեցել այս հարցի շուրջ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաղորդակցության շարունակությամբ։

«Հաստատելով նախագահների պայմանավորվածություններն այս ողբերգական միջադեպի առավել մանրակրկիտ հետաքննությունն ապահովելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նախարարները խորին ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Ընդգծվել է միջադեպի բոլոր պատճառները պարզելու և հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ապագայում նմանատիպ իրավիճակները կանխելու և տեղի ունեցածը բոլոր հանգամանքները հաշվի առնելով վերջնականապես և ամբողջությամբ լուծելու համար։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև ամենաբարձր և բարձր մակարդակներով ռուս-ադրբեջանական առաջիկա շփումների վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ