22 12 2024

Ցանկության դեպքում՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է. Պուտին

Ցանկության դեպքում՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է. Պուտին

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը ցանկության դեպքում հնարավոր է, Ռուսաստանը երբեք չի կորցրել նման ցանկությունը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբին տված հարցազրույցում:

 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ կառուցել, բայց ոչ ի վնաս իր շահերի:

«ՌԴ-ն հարաբերություններ կկառուցի այլ երկրների հետ՝ ելնելով ռուսական պետության շահերից:  Եթե Ռուսաստանի Դաշնության հակառակորդները ցանկանում են սրել իրավիճակը, թող այդպես լինի, բայց Ռուսաստանը միշտ արձագանքելու է ցանկացած մարտահրավերի: Երբ Ռուսաստանի հակառակորդները գիտակցեն ցանկացած մարտահրավերին արձագանքելու նրա պատրաստակամությունը, նրանք կհասկանան, որ փոխզիջումներ փնտրելու ժամանակն է», - ասել է Պուտինը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ