Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարարության միջնորդությունը։
ԲԴԽ անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը դեմ են քվեարկել տույժի տեսակին՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցմանը։
«Դատավորը պարտավարություն ունենալով եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճեները հանձնել դատավարության կողմերին, չի կատարել և ավելի քան 40 քրեական գործով դատական ակտերի կայացումից 13 օրից մինչև 1 տարի 1 ամիս անցնելուց հետո միայն դրանք հանձնել է առաքման, արդյունքում դատավորը խախտել է դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, ինչն էլ իր հերթին հանգեցրել է դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման՝ դրսևորելով դատական իշխանությունը վերկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվացեզնող վարքագիծ»,- որպես պարզաբանում՝ ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը