Ենթադրենք ԵՄ անդամակցության համար հանրաքվե արեցին, ժողովրդի 95%-ն էլ ասաց համաձայն եմ, հետո՞ Եվրամիությունից մենք ստացե՞լ ենք որոշակի ազդակ, որ իրենք ասում են՝ դուք հանրաքվե արեք, մենք մեր դռները ձեր առաջ կբացենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Եվրամիության կողմից ես չեմ տեսել որևէ ակնարկ, որ տեսանելի ապագայում Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ: Թող ժողովրդին չփորձեն մոլորեցնել, որ հենց այս օրենքն ընդունենք, վաղը չէ մյուս օրը Հայաստանը դառնալու է Եվրամիության անդամ։ Փորձում են ժողովրդին մոլորեցնել, ասենք քվեարկեք, վաղը չէ մյուս օրը Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ: Այս հարցում Նիկոլ Փաշինյանը կարծես տրիվիալ ճշմարտություն է ասում։
Ռուսաստանի արձագանքն էլի տրիվիալ ճշմարտություն է, որովհետև դու չես կարող միաժամանակ լինել մի մաքսային միության անդամ և մի միության, որն ավելի քաղաքական է, բայց նաև ստեղծել է որպես մաքսային միության, երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել։ Ռուսաստանը ասում է, այն, ինչը Փաշինյանը չի ուզում ասի: Սա Ռուսաստանից հեռանալու խնդիր է, բայց ո՞ւր, ես չգիտեմ, որովհետև Հայաստանից արևմուտք Թուրքիան է։
Փաշինյանը, հեռանալով Ռուսաստանից, տանում է դեպի Թուրքիա: Ֆիդանի վերջին հայտարարությունը, այս իշխանությունների հայտարարությունները, որ Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և Եվրոպական Միության միջև, դա են հուշում: Ու դա այն դեպքում, երբ Թուրքիան ինքը 50 տարի է ճանկռտում է Եվրոպական Միության դռները, ասում են՝ մյուս տարի եկեք։ Իրենք ուղղակի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն են տանում և փորձում են Ռուսաստանի ազդեցությունը փոխարինել թուրքական ազդեցությամբ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը