ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը քաղաքական ապաստան կտա՞ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա դա խնդրի, ի պատասխան Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում։
«Բայց եթե նա, կներեք, այդքան անսպասելիորեն ինչ-որ տեղից հայտնվի և ասի, որ քաղաքական ապաստան է պետք, դե Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը՝ մամուլի հետ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը