13 01 2025

Հատուկ «խաղաղություն» կառուցողների համար եմ տեղադրում․ Տաթևիկ Հայրապետյան

Հատուկ «խաղաղություն» կառուցողների համար եմ տեղադրում․ Տաթևիկ Հայրապետյան

 

Ադրբեջանի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում:

Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Հատուկ «խաղաղություն» կառուցողների համար եմ տեղադրում եմ մի փոքր հատված Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքից։



«Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Մոսկվայի ղեկավարությունը Հայկական ԽՍՀ-ին է փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, այդ թվում՝ Շարուր-Դարալագյազը և Արևմտյան Զանգեզուրը: Արդյունքում Ադրբեջանը անջատվեց Նախիջևանից։ Իրենց պապենական հողերից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջան համայնքը։ Այս համայնքը միջազգային կազմակերպությունների առջև հանդես է գալիս Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պաշտպանության և տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության համար: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար»։

«Արևմտյան Ադրբեջանը» դա զուտ խոսույթ չէ, քարոզչություն չէ, դա հստակ մշակված պետական զավթողական ծրագիր է, որն այսօր ուսուցանվում է նաև ադրբեջանական դպրոցներում»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ