26 12 2024

Էրդողանի՝ իր գիրքը Փաշինյանին նվիրելը նույնն էր, թե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» օրինակ նվիրի. Մամիջանյան



Իրենք չգիտեն, թե որն է լինելու երկրորդ սահմանազատվող հատվածը, նույնիսկ որպես երկրորդ հատված Ջերմուկն ընտրված չէ։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այսինքն, փաշինյանենց մեկ է, որ ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի Հանրապետության զորքերն են» - նշեց նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Մամիջանյանը նշեց,որ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացում այլ պետությունների և կառույցների միջնորդական ջանքերից և ապավինում են միայն Թուրքիային։

Էրդողանի՝ գիրքը նվեր ստանալու փաստը դիտարկելիս Մամիջանյանը նկատեց, որ այդ գրքում Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումներն են։

«Էրդողանի կողմից այդ գիրքը նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրի»,- ասաց Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ