26 12 2024

Վաղ թե ուշ կասեն՝ Աղազարյանն ու Ասլանյանը ՔՊ-ական չեն եղել, մենք նրանց չենք հանձնել․ Մամիջանյան



 

2024 թ-ին Նիկոլ Փաշինյանը հանձնեց ՀՀ սուվերեն տարածք հանդիսավող Տավուշի գյուղերը, հիմնավորելով, թե դրանք հայկական չէին։ Ասել, թե այդ գյուղերը ՀՀ մաս չէին, նույնն է, թե ասել որ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը «Քաղաքացիական պայմանագրի» մաս երբեք չեն եղել։ Այս մասին այսօր հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան։

«Աղազարյանն ու Ասլանյանն էլ վիդեոներ ունեն, փաստաթղթեր ունեն, որ իրենք ՔՊ-ական են, էս մարդիկ էլ կադաստրի վկայականներ ունեն, որտեղ գրված է, որ դա ՀՀ տարածք է, որը սեփականության հանձնված ա իրենց, բայց իրենք ասում են, թե էդ գյուղերը Հայաստան չէր»։

Մամիջանյանն ընդգծեց, որ Տավուշում հայկական պաշտպանական դիրքերն ամենաանառիկն են եղել։ «Հենց դրանով է բացատրվում այն, որ այդ հատվածը միակ հատվածն է, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանին չի հաջողվել իրականացնել ագրեսա, ներխուժում։ Տրամաբանական է, որ Ադրբեջանը պետք է պահանջեր, որ այդ հատվածում կոտրվի, թուլացվի ՀՀ տաշտպանական գիծը։ Փաշինյանի հանձնած Տավուշում, տարածքներում Ադրբեջանն արդեն կարողացել է կառուցել պաշտպանական ամրություններ։ Իմանալով Ադրբեջանի քաղաքականությունը՝ դժվար թե դրանք օգտագործվեն բացառապես պաշտպանական նպատակով։ Սա կայացած փաստ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ