«Նախագահ Ռ․ Քոչարյանի ժամանակ չինացիները նույնիսկ պատրաստակամ էին հոգալ Իրան-ՀՀ երկաթգծի ողջ ներդրումային ծախսը»,- այս մասին Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում, Հայաստանից Իրան ժամանած ԶԼՄ ղեկավարների, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը։
Նրա խոսքով՝ վերջերս Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հարց են բարձրացրել եկթուղու հետ կապված, բայց ի պատասխան նշել են, որ նախընտրում են Ադրբեջանի միջոցով Իրանի հետ կապ ստեղծել։
Նշենք, որ ճանաչողական այցով Իրան մեկնած Հայաստանի մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ Թեհրանի Հայ դատի հանձնախմբի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում (ՀՈՒՍԿ) հանդիպել են իրանցի փորձագետների հետ, լսել նրանց բանախոսություներն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», ՀՀ-Իրան հարաբերությունների մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը