27 12 2024

Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը

Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, ժամը 17։00։

2025 թվականին հանձնուքների ընդունում կիրականացվի աշխատանքային օրերին:
«Վերջին օրերին հերթերից խուսափելու համար ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել։

Հիշեցնենք, որ ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում կարող է ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք, տեղեկացնում ենք նաև, որ արգելվում է որպես հանձնուք բերել ալկոհոլային խմիչքներ կամ սպիրտ պարունակող ցանկացած հեղուկ։

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 13.04.2023թ թիվ 543-Ն որոշման 8-րդ հոդվածի 122 կետում ներկայացված է այն առարկաների ցանկը, որոնք ազատազրկված անձինք իրավունք չունեն ունենալ իրենց մոտ կամ ստանալ հանձնուքներով և ծանրոցներով»,-հայտնում են քրեակատարողական ծառայությունից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ