Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հարցեր, «գոհունակությամբ նշել են Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայում տեղի ունեցած դրական զարգացումները, համաձայնեցվել են համատեղ ջանքերը Սիրիայի սոցիալ-տնտեսական զարգացման համար»։
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ «երկու երկրների միջև բարեկամական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, և մտքեր են փոխանակել համագործակցության և հետագա շփումների հեռանկարների շուրջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը