Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի համար պայմաններ ստեղծվեն:
Yerevan.Today-ը փորձեց կապ հաստատել արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանի հետ՝ ճշտելու, թե Ալիևի այս հայտարարությւոնը համապատասխանո՞ւմ է իրականությանը, ովքե՞ր են դիմել ադրբեջանական կողմից, ո՞ւմ են դիմել և ի՞նչ արձագանք են ստացել և արդյո՞ք դա այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շրջանակներում է:
ԱԳՆ խոսնակը այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։ Նույնը՝ նաև Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ Իլհամ Ալիևին արձագանք չի եղել նաև ԱԳՆ-ի կամ կառավարության պաշտոնական հաղորդագրությունների տեսքով:
Ալիևին չի արձագանքել նաև երկրի թիվ 1 «բլոգերը»։
Փոխարենը, «Instagram», «Facebook», «TikTok» սոցիալական հարթակներում ամեն օր հրապարակումներ կատարող Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ տեսանյութ է հրապարակել ավտոմեքենայի սրահից՝ նշելով, որ ամուսիններով մեկնում են Գյումրի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը