Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆոյսբուքի իր էջում գրում է.
«Ալիևը համարում է, որ Հայաստանը իր ենթակայության տակ գտնվող գաղութային երկիր է և իր բոլոր ցանկությունները պետք է բավարարվեն։
Հայաստանի իշխանությունները մինչ Ալիևի պահանջով (այդպես է տպավորությունը) հայ ժողովրդին պահում են լիակատար անտեղյակության մեջ` բանակցվող այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» մասին, ստելով հայ ժողովրդին, թե իբր երկկողմ համաձայնությամբ պահվում է կոնֆիդենցիալ, Ալիևը իր սրտի ուզած ժամանակ ասում է այն, ինչ ցանկանում է, թքած ունենալով թե‘ Փաշինյանի, և թե‘ Փաշինյանի պաշտոնյաների վրա։
Մեզ համար ցավը ո'չ թե դա է, այլ այն, որ այս պահին ստորացնելով Փաշինյանին, գործնականում ստորացնում են Հայաստանն ու համայն հայությանը։
Ալիևի ծրագրերի մեջ հիմա միայն մեկ բան կարող է լինել անակնկալ և խաղաքարտերը խառնող` Փաշինյանի իշխանության հեռացումը և բոլորովին նոր ու անկանխատեսելի կառավարիչների մուտքը բանակցային գործընթաց։
Սակայն Ալիևը վստահ է 100%-ով, որ Փաշինյանը ո‘չ մի դեպքում անցնցում իշխանություն չի զիջելու, իսկ ցնցումների դեպքում` միանշանակ կշահի Ադրբեջանը...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը