ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀՄԻՊԱնահիտՄանասյաննօրերսՀանրայինիտաղավարումՀայաստանումորպեսմարդուիրավունքներիգլխավորխնդիրմատնանշեցհանրայինսննդիօբյեկտներումաղմուկիհարցը։
Փաստենք, որ քրգործերով, ձերբակալություններով և այլ զանազան միջոցներով քաղաքական ճնշումներ բանեցնող իշխանության պարագայում ՄԻՊ-ին անհանգստացնում են նման «անշառ» հարցերը։
Մինչդեռ, արցախցի երիտասարդներին ոստիկանական բաժանմունքներում օրերով պահելու, ծեծի ենթարկելու, նահատակ հերոսների ծնողների, պատգամավորների, լրագրողների նկատմամբ իրականացված բռնության դեպքերի առնչությամբ երբևէ չենք լսի ՄԻՊ-իկողմիցհստակդատապարտողհայտարարություններևդրանհաջորդողհամապատասխանգործողություններ։
Բազմիցս բարձրաձայնել, անձամբ դիմել եմ տիկին Մանասյանին, որպեսզի իր գրասենյակը վերջապես զբաղվի «Սրբազան շարժման» աջակիցներիավտոմեքենաներըամիսներշարունակապօրինաբարհատուկտարածքումպահելուհարցով։
Այս ընթացքում լրատվամիջոցների մասնակցությամբ 2 անգամ փորձել ենք հանդիպել տիկին Մանասյանին իր գրասենյակում՝ փոխանցելու մեր մտահոգություններն այս հարցերի շուրջ, սակայն, վերջինսչիցանկացելընդունելմեզ։
ՄԻՊ-ը չայցելեց նաև ՁՊՎ՝ տեսակցելու այն 9 երիտասարդներին, որոնքձերբակալվելէինանօրինականզենքպահելուկասկածանքով։
Եվ ընդհանրապես, չենք տեսնում իշխանություններին ուղղված հստակ ուղերձ՝ դադարեցնելու ընդդիմադիր հայացքներ ունեցողներին 72 ժամովազատությունիցզրկելուարատավորպրակտիկան։
Արձանագրենք, որ Տիկին Մանասյանն իր հարցազրույցներում շարունակում է ընդդիմության հավաքների ժամանակ անհամաչափ ուժի, հատուկ միջոցների կիրառման, ինչպես նաև՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ տարբեր տեսակի ճնշումների առնչությամբ տալ ոչ հստակ, հեղհեղուկ և անհասցե մեկնաբանություններ, գնահատականներ։
ՄԻՊ-ը շարունակում է պնդել նաև, որՀայաստանումչկանքաղբանտարկալներ։
Ժողովրդավար պետություններում Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, իսկ մեր պարագայում վերջինս զբաղված է օրվա իշխանություններին հլու-հնազանդ ծառայելով, վերջիններիս շահերը պաշտպանելով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը