03 12 2024

Ո՞վ է դառել, քանի գլուխ ունի, որ վարորդներին հայհոյի. Գառնիկ Դանիելյան



Որ ասում են ժողովրդավարական բաստիոն, մարդիկ չե՞ն կարող իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը

«Այսինքն՝ սա տոտալ մարդկանց իրավունքների խախտում է: Ես նաեւ լսել եմ, որ այստեղ տնօրինություն կոչեցյալ կա, որ հայհոյանքներ է հնչեցրել մարդկանց, ուրեմն եկել եմ, որ մի հատ տեսնեմ՝ էդ տնօրենն ո՞վ է դառել, որ վարորդներին հայհոյել է: Ո՞վ է դառել, քանի գլուխ ունի, որ վարորդներին հայհոյի, ո՞ւր է էդ տնօրենը»,- նշեց նա:

Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե շանտաժի չեն տրվելու ու կոմպրոմիսի չեն գնալու, ասաց՝ թող Տիգրան Ավինյանը մտածի, թե վարորդներին ինչ խոստումներ են տվել ու չեն կատարել. «Էս մարդկանց աշխատավարձի բարձրացում են խոստացել, չէ՞, իսկ աշխատավարձի բարձրացում եղե՞լ է, թե՞ չի եղել: Հիմա խաբե՞լ է, թե՞ չեն խաբել: Եթե մարդը բարձր պաշտոն է զբաղեցնում ու իրեն թույլ է տալիս իրեն աշխատակիցներին խաբել, ասել, որ աշխատավարձ պիտի բարձրանա ու չի բարձրացնում, ոնց դա հասկանանք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ