Երեկ Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տարեկան տղա։ Վիրավորը «կրծքավանդակի ձախ կեսի միջին անոթային գծով 4-րդ և 5-րդ միջկողային տարածորդային կտրած-ծակած վերք թափանցող հարցականով» ախտորոշմամ է ընդունվել հիվանդանոց:
Օպերատիվ հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ժամը 17:30-ի սահմաններում վերը նշված դպրոցի հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա տղան:
Նա ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը