Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրել է.
«Ապիկարներ մշտական։
Այսօր Երևանի քաղաքապետարանի մի փոքրիկ պաշտոնյա հայտարարեց,որ միասնական տոմսային համակարգի ներդնումը հետաձգվում է մեկ ամսով եվ 2025 թվականի հունվարի մեկից այլևս 100 դրամանոց մետաղադրամներ չեն ընդունվելու։ Հասկացաք սրանց կառավարման ապուշությունը ?:
Մանրամասն քննարկենք։
1.Փաստացի մի քանի հազար աշխատակից ունեցող քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը։ Այո սա հետաձգել չէ, սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է, սա բյուջետային պարտավորությունների տապալում է, սա Tellsell հետ աշխատանքի տապալում է։ Եվ սա առաջին դեպքը չէ։ 2024 թվականի սկզբից հայտարարել էին, որ միասնական տոմսային համակարգը կներդրվի սեպտեմբերի մեկից եվ տապալել էին ամբողջ աշխատանքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը