16 12 2024

Խնդիր է գոյացել, որը սպառնալիք է բանկերի իրացվելիության և հուսալիության համար. Հրայր Կամենդատյան

Խնդիր է գոյացել, որը սպառնալիք է բանկերի իրացվելիության և հուսալիության համար. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոտ 140000 ՀՀ քաղաքացու անհուսալի վարկերի սուբսիդավորման գործընթացի քննարկումը համարենք սկսված։

1.Ովքեր են շահելու?

1.1. Վարկ վերցնող եվ չվերադարձնող անձիք

1.2. ՀՀ բանկերը

1.3. խաղային ինդուստրիա

1.4. ռեյտինգ չունեցող իշխանությունը ( իրենց չեղած ուղեղով )

  1. Ովքեը են տուժելու ?

2.1. ՀՀ պետական բյուջեն

2.2. Պարտաճանաչ վարկ մարողները

2.3. խաղային ինդուստրիայի հետ չփոխկապակցված բանկերը

2.4. վարկերի դիմաց գրավադրված գույք կորցրածները

  1. Ով է մեղավոր ահռելի անհուսալի վարկերի համար ?

3.1. ՀՀ առևտրային բանկերը

3.2. ՀՀ կենտրոնական բանկը

3.3. ՀՀ կառավարության ֆինանսական շուկաների պատասխանատուները

Ինչպես տեսնում ենք, բազմաթիվ անհայտ եվ հայտնիներով խնդիր է գոյացել, որը սպառնալիք է դարձել բանկերի իրացվելիության եվ հուսալիության համար։

Մոտ օրերին առանձին հարցազրույցի ձեւաչափով փորձաքննության կենթարկենք սողացող անվճարունակության աղետը, որը 2025 թվականին պայթելու դեպքում կբերի ահռելի տնտեսական կորուստների։

Հիմնական մտահոգությունը ՀՀ առեվտրային բանկերի ընդհանուր կապիտալին է առնչվում, այդ թվում հաճախորդների ընթացիկ հաշիվներին եվ ավանդներին։

Շարունակելի....»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ