Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Բախտ վիճակվեց դիտելու Հայկ Մարության եվ Տիգրան Ավինյան զույգի հեռուստատեսային բանավեճը։ Մասնակիցները , մեղմ ասած, գեղասահքի զույգ էին հիշեցնում տեխնիկայով եվ գեղարվեստական հնարքներով։ Երկուսն էլ խուսափեցին պատասխանել մի քանի հարցերի, թէ վերջ ի վերջո
1. որա՞ն է կազմում մեկ ուղեւորի տեղափոխման ինքնարժեքը։
2.ինչո՞ւ է մոտ մեկ տարի գողացվել ամսական 25 մլն դրամ հավաքագրված գումարներից եվ ով է կրում դա իմանալ եվ չազդարարելու պատասխանատվությունը։
3.Ինչո՞ւ տեղի չի ունենում տեղական հանրաքվե , տրանսպորտի սակագնի հարցով
4.Ինչո՞ւ է ընտրվել մեկ օպերատոր ( թելլսելլ ) եվ վերջինիս տրամադրվել է անհասկանալի մենաշնորհ
5. ինչո՞ւ բանավեճին չէին մասնակցում քաղաքապետարանի ավագանու «Մայր Հայաստան» եվ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարները։
6. Ինչո՞ւ է մոտ վաթսուն հազար ձայնով քաղաքի կառավարումը ստանձնած քպ խմբակցության ներկայացուցիչը անտեսում 75 հազարի երեանցիների ձայնը ընդդեմ թանկացման։
Իրար ջան ջիգյար անող զույգը դեռ օգտագործվելու է քաղաքական նպատակներով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը