16 12 2024

Աստված չանի, որ չորս տարի հետո դուք մի բան ղեկավարեք մեր երկրում… Կամ գաղթելու եք, կամ՝ դատվելու. Սամվել Հակոբյան

Աստված չանի, որ չորս տարի հետո դուք մի բան ղեկավարեք մեր երկրում… Կամ գաղթելու եք, կամ՝ դատվելու. Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

 «Ավինյանն օրը սկսել է զգլխիչ մտքերով:

«Մեր լռությունն ընդդիմախոսների ջրաղացին ջուր է լցնում».

Ո՜չ, Ավինյան, ընդդիմախոսների ջրաղացին ջուր են լցնում ձեր ձախողված որոշումներն ու չարեփոխումները: Ջրաղացին ջուր է լցնում այն, որ հետևողական կերպով դուք ինքներդ մերժում եք ձեր իսկ բերած անգրագետ թեզերը, թվերը և վերլուծությունները: 

Օդի աղտոտվածության դեմ քառամյա ծրագիր եք ուզում բերել: Ո՞ր մի նախագիծն եք հաջողել, որ սա հաջողեք: Ինչքան Կենտրոնը բեռնաթափեցիք ու տրանսպորտի ստվերը գտաք, էդքան էլ օդը կմաքրեք: 

Աստված չանի, որ չորս տարի հետո դուք մի բան ղեկավարեք մեր երկրում… Կամ գաղթելու եք, կամ՝ դատվելու։ Այլընտրանք չունեք:

Վերջում էլ՝ թե բա «միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է»:

Բա մեր հողը ծախողը, անկախ նրանից, թե ում է ծախում՝ լինի դա թուրք թե կառուցապատող մի օլիգարխ, գո՞ղ է, թե՞ ոչ:

Ազգային արժանապատվության, պետական կայունության և անվտանգության գողը գո՞ղ է, թե՞ ոչ…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ