Ձեր աննախադեպությունը շինթույլտվություններն են, որոնց արդյունքում էս քաղաքը տրաքելու է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Ես չեմ կարծում, որ այս քաղաքային իշխանությունը բարեխղճորեն Երեւանը սիրելով է աշխատում: Պարոն Ավինյան, ձեր քաղաքապետ եղած ժամանակ տվել եք շինթույլտվություն Հովսեփ Էմին 128-130 հասցեներում: Հիմա եթե մենք տալիս ենք շինթույլտվություն, որը 7 հատ նորմ ունի իր մեջ խախտած, դրանից հետո հարեւան քաղաքացին դիմում է դատարան, իր փաստաբանին այդ դատական նիստի մասին ծանուցումը գալիս է դատական նիստից 6 ժամ հետո: Արդյոք տրմաբանական չէր լինի առնվազն այս պահին չտալ այսքան շինթույլտվություն, հատկապես ապօրինի շինթույլտվություններ, որոնք ավելի են բարդացնելու խնդիրները»,-ասաց նա:
Սամվել Հակոբյանն անդրադարձավ նաեւ քաղաքապետ Ավինյանի ելույթին. «Այո, դուք քանակական առումով աննախադեպ թվեր ունեք, 52 կմ ասֆալտը գովելի է, բակերն էլ են գովելի։ Բայց ի՞նչ սկզբունքով եք որոշում, որ փողոցը ասֆալտապատել։ Օրինակ, ես Ամիրյան փողոցի բնակիչ եմ, ասֆալտը, վստահաբար, վատ վիճակում չէր։ Ամիրյանի հարակից Քոչինյան փողոցը չգիտեմ՝ երբ է վերջին անգամ վերանորոգվել, խայտառակ վիճակում է, և դա տրամաբանական չէ՝ հաշվի առնելով, թե ինչ թանկարժեք ռեստորաններ, նորակառույցներ կան այդտեղ։
Իմ կարծիքով ձեր թվային աննախադեպությունը ձեր շինթուլտվություններն են, որոնց արդյունքում էս քաղաքաը տրաքելու է, թե կոյուղին, թե կոմունիկացիաները»,-ասաց Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը