21 12 2024

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել  նամակագրության,  հեռախոսային խոսակացությունների գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Աղազարյանի փաստաբանը  Հակոբ Ճարոյանը:

Փաստաբանը նշել է, որ քննիչը մերժել է վարույթ հարուցել՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմքեր չկան:

Ճարոյանի խոսքով, իրենք բողոքարկելու են այս որոշումը Վերաքննիչ դատարանում. «Աբսուրդ է,  պարտավոր էին հարուցել: Իրենք գրում են, որ հիմքեր չկան, բայց ամբողջ մամուլը խոսում է, որ նախաքննական գաղտնիքը տարածված է, անձի մասին ամեն մի ՔՊ-ական խոսում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ