27 11 2024

ԵԱՏՄ միակ նախագահող երկիրն ենք, որտեղ երկու անգամ նիստը չի կայանում. Արթուր Խաչատրյան



Այստեղ առնվազն երկու կողմ կա, ովքեր շահագրգռված կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դիմել ԵԱՏՄ նիստը Երևանի փոխարեն Սանկտ Պետերբուրգում անցկացնելու խնդրանքով, թեև ԵԱՏՄ-ում նախագահողը Հայաստանն է։

«Իհարկե, առաջինը Հայաստանն է, քանի որ ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը և պարտավորված է կատարել այն, ինչ պահանջված է։Օրինակ, երբ Ռուսաստանի նախագահը մեկնել էր Մոնղոլիա, Մոնղոլիան բավականաչափ մեծ ճնշման տակ հայտնվեց։ Հիմա Հայաստանի իշխանությունները, հավանաբար, չէին ցանկանա նման ճնշման տակ հայտնվել: Չեմ բացառում նաև, որ, հնարավոր է, նախաձեռնությունը հյուսիսից է եկել, որ ասել են՝ «դե դուք դա ընդունել եք, դուք էլ տակից դուրս եկեք»: ԵԱՏՄ միակ նախագահող երկիրն ենք, որտեղ երկու անգամ նիստը Երևանում չի կայանում: Նշանակում է, որ դու վստահելի չես։ Իսկ Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից, մասնավորապես ՌԴ-ից, երբեք այսքան մեծ չի եղել։ Դա էլ այս իշխանությունների ապիկար, անհեռատես տնտեսական քաղաքականության արդյունքն է»,- նշեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ