25 11 2024

Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է՝ «ուսապարկ եք, ում կուզեմ կբերեմ, ում կուզեմ կհանեմ». Արթուր Խաչատրյան



Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը «խնդրել է» ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը:

«Հեչ վեջս չէ ո՛չ իր ճակատագիրը, ո՛չ Դաշնակցությունից փախած այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ոչ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը, որը ՀՅԴ-ից փախավ և բավականին լավ պաշտոն է ստացել։

Հովիկ Աղազարյանի դեպքը, իհարկե մի քիչ ուրիշ է: Մենք ենք իրեն հեռացրել, ինքը չի հեռացել: Բայց բոլոր կրոնափոխ, դավանափոխ, կուսակցափոխների վերջը դա է լինելու»,- նշեց նա:

Անդրադառնալով մյուս պաշտոնանկություններին՝ պատգամավորը նշեց. «Դե Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է՝ ուսապարկ եք, ում կուզեմ կբերեմ, ում կուզեմ կհանեմ: Բայց շատ ոչ պակաս մտահոգիչ է ԲԴԽ-ի վրա ճնշումը: Ինչ անուն, ինչ ուզում ես դի, խնդրել եմ, առաջարկել եմ, աղաչել եմ, ինչ ուզում ես ասա, քո խնդրանք, աղաչանք, պաղատանքից հետո մարդը հրաժարական է տալիս։ Եվ հիմնավորումը նայեք, բացարձակապես նույն բառերն էին օգտագործում, քրեական օրենսգրքի խախտման իր կոչի ժամանակ: Այն ժամանակ էլ կոչ էր անում շրջափակել դատարանները։ Նշանակում է, որ մենք չունենք ժողովրդավարություն, մեր սահմանադրությունն այս իշխանություններն ամեն օր բռնաբարում են։ Ի՞նչ է նշանակում գործադիր իշխանության ղեկավարը խնդրում է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ