12 11 2024

Ադրբեջանը Բաքվում պահվող հայերին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան



 

ԱԺ հրատապ նիստում քննարկվում է խորհդարանական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությունը, որով առաջարկվում է ԱԺ հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով:

Հիմնական զեկույցով հանդես եկավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ով նշեց, որ Ադրբեջանում ընթացող COP29-ին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին ընդառաջ, երբ միջազգային տարբեր դերակատարներն ազդանշաններ էին տալիս հնարավոր փոխըմբռնման շուրջ, Ադրբեջանը շարունակում է բարձրագույն մակարդակով շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել ՀՀ-ի հետ:

«Սա ոչ միայն ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուրժողականության ու ատելության քաղաքականությունն, այլ այն, որ այս երկրի համար՝ որպես հակամարտության կարգավորման հիմք, շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը»,- ասել է պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ