Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի հարցեր: Այդ մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքէջը։
«Շարունակելով հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած զրույցը, հանգամանալից քննարկվել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով դա՝ շփումներ տեղի կունենան համապատասխան գերատեսչությունների միջև, հավելել են Կրեմլում։
Բացի այդ, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներն անդրադարձել են միջազգային որոշ թեմաների։
Էրդողանի գրասենյակը հայտնել է, որ նա հնչեցրել է Թուրքիայի նպատակը՝ ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ բազմաթիվ ոլորտներում և, առաջին հերթին, մեծացնել առևտրի ծավալները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը