Պարոն Հովհաննիսյան, ձեր իշխանությունը 5-ամյա ծրագրում խոստացել է առողջապահության համապարփակ ապահովագրման համակարգ ներդնել, հիմա հայտարարում եք, որ չի ներդրվելու, բայց այդ համակարգի ներդրման խոստումներով դուք թոշակառուներին արդեն խոստացել եք ներառել այդ ցանկում։ Այս մասին Ազգային Ժողովում՝ դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Այսինք, դուք ընդունում եք, որ 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս, ի սկզբանե, հասկանալով խաբել եք հանրությանը՝ խոստանալով մի բան, որը չեք անի, թե՞ հիմա հասկացաք, որ հնարավորություն չկա այդ համակարգը ներդնելու»,- նշեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը