Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է
«Ես կարծում եմ, որ ռուսաստանյան հանդիպման նախաձեռնողը հատկապես Ալիևն է։ Ու խնդիրը այն չէ, որ Ալիևը ցանկանում է խաղաղության պայմանագիր, այլ հենց այն է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը և այն պահել իր վերահսկողության ներքո։
Այս իրավիճակում Ալիևի խնդիրը այն է, որ սկսի ինչ որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի» որպես արդեն սկսված գործընթաց, որին պետք չէ խանգարել կամ միջամտել։
Ի դեպ, եթե հիշում եք, 2023 թվականին հենց այդ նպատակով Ալիևը սկսեց շրջանառել բանակցային գործընթացի երկկողմ ֆորմատը, որի մասով անգամ ցույց տվեց, թե իբր կենսունակ ձևաչափ է և դրա արդյունքում տեղի ունեցավ գերիների ազատման սիմվոլիկ գործընթաց։
Վաղը Ալիևը Բայդենին արդեն կտա իր մշտական պատասխանը. «Հայաստանի հետ մենք բանակցում ենք երկկողմ ձևաչափով, որը ունի կոնկրետ արդյունքներ...»:
Իսկ Հայաստանից ինչպես միշտ կհնչեն մելամաղձոտ հառաչներ, թե Ադրբեջանը ուզում է հարձակվել, եթե չտանք իր ուզածը...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը