22 10 2024

Ձեզ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյան, ձեր փաստարկները ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել. Քրիստինե Վարդանյան



Ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյան, այդ ձեր փաստարկները ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել բերի որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան:

«Այդքան խելոք էիք, որ բերեցիք, հայտնաբերեցիք մի բան, որը Ադրբեջանը 30 տարի ման էր գալիս չէր գտնո՞ւմ: Ձեր ասածն այնքան հիմարություն է, որ ոչ ոք, ձեզնից բացի, դա չի կրկնում: Ո՞նց է լինում, որ Ադրբեջանը բացառապես ձեր հայտարարություններն ու ստորագրություններն է վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք: Անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք: Ձեր մոտ հարց չի առաջացել՝ ո՞նց է այդպես ստացվել»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ