22 10 2024

Դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք, Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին



Դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանը Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ և այն էլ ոչ ավել, ոչ պակաս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վրա հղում կատարելով: Այս մասին ԱԺ-ում՝ դիմելով Ալեն Սիմոնյանին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ Արձագանքելով ԱԺ նախագահի այն մեղադրանքին, թե ՀՅԴ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ կողմ քվերակելով «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին։

«Թողնեք նման վարքագիծը և ԱԺ ամբիոնից մի ասեք այնպիսի բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ պետք է եզրակացությունը ներկայացներ մինչև ժամը12-ը և բոլորն են դրա մասին տեղյակ։ Նշեք թե, այսօր ի՞նչ հիմքով եք բերել»,- հարցրեց Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ