22 10 2024

Այդ տարածքը, ինչի մասին խոսում ենք՝ Ադրբեջանի տարածք է. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին



Այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձևեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեջբերելով Ալեն Սիմոնյանի՝ «հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքները օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակն ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև» հայտարարությունը։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն, թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմում, երբ որ  վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում անձամբ ՀՅԴ-ն ու նշում, որ դա Ադրբեջան է։ Բա ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է  լեգիտիմ իրավունքի մասին, որևէ նոր բան իմ ասածի մեջ չկա»։

Ի պատասխան Մանուկյանն ասաց. «Ժողովրդական խոսք կա՝ «Я про Ивана, а он про болвана»։ Կրկնում եմ՝ ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերվել Արցախի կարգավիճակին, վերաբերվել են հրադադարի հաստատմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը։  ՄԱԿ-ի բանաձևերը որևէ լեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին  որևէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Ադրբեջանի օկուպացիայի համար»։

ԱԺ նախագահն էլ այսպես արձագանքեց. «Փաստը մնում է փաստ, որ  այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ