Մենք գիտենք, որ կանոնակարգով նախատեսված է, որ հնարավոր վեճերը, եթե առաջանում են՝ տեքստը, որի հիման վրա պետք է այդ վեճերը լուծվեն, հանդիսանում է ռուսերենը: Հիմա մենք ինչո՞ւ ռուսերենի տեքստը չունենք: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին՝ դիմելով Մհեր Գրիգորյանին, հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նիստը վարող Սարգիս Խանդանյանն արձագանքեց. «ՀՀ օրենքների նախագծերը հայերեն լեզվով են վավերացվում, մենք գտնվում ենք ՀՀ Ազգային Ժողովում»:
Ի պատասխան Ռուստամյանը նշեց. «Կանոնակարգում սահմանված է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև, եթե վեճեր են առաջանում, այդ վեճերը հարթվում են՝ հիմք ընդունելով ռուսերեն տեքստը: Դուք ռուսերեն տեքստը ուղարկել եք Սահմանադրական դատարան: Ի՞նչ է նշանակում, այնտեղ ուղարկում եք, այստեղ չե՞ք ուղարկում, որ չիմանանք, թե այդ տեքստը ինչ է: Փաստաթղթերի պակասի մասին է խոսքը»:
Հիշեցնենք. ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցին եզրակացության տրամադրումը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը