«Պարեկների համար չկա բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր պահանջ։ Մարդիկ, 5-ամսյա կուրսեր անցնելով, կարողանում են դառնալ պարեկ և հարաբերվել քաղաքացու հետ։ Կան բազմաթիվ դեպքեր, որ քաղաքացիները բողոքել են պարեկների կայացրած որոշումները և հօգուտ քաղաքացիների վճիռներ են կայացվել։ Ե՞րբ կունենաք մի պատկեր, որ պարեկները լինեն բացառապես բարձրագույն կրթություն ստացած, և կա՞ վիճակագրություն, թե ծառայությունից քանի՞ պարեկ է հեռացվել, քանի որ տարրական շփման, վարվեցողության հետ կապված բազում խնդիրներ կան»,- ԱԺ-ում դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը