«Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հետ՝ առաջ մղելու այն, ինչը համարվում է խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ»,- գրում է «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով վաշինգտոնյան աղբյուրներին:
«Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչպիսին կլինի «վերջնական փուլը» կամ ինչպիսին կարող է լինել դրա հնարավոր ելքը»,- շարունակում է գործակալությունը:
Նշենք, որ երկու նախարարները գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեհաժողովին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը