Խմբագիր Վահե Սարգսյանն անդրադարձել է ներկայիս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2012 թվականին «Մեդիամաքս»-ում տպագրված հոդվածին՝ գրելով․ «Հլը նայեք ինչ փառապանծ մտքեր, դուք օրինակ չէիք ուզի՞, որ էս կարգին տղեն լիներ, օրինակ, մեր Անվտանգության խորհրդի քարտուղարը, ես կերազեի: Չգնահատեցինք էս տեղեքին ժամանակին, դրա համար էլ եկան էս դավաճաններն ու հանցագործներն ու անում են իրենց սև գործը: Իսկ թե ով է մտքերի հեղինակը՝ տեսեք մեկնաբանություններում (հատված)․
«....Արդյո՞ք մեզ ոչնչացնել ցանկացող թշնամու հետ բանակցելը և նրանց զիջումներ խոստանալը դավաճանություն չէ հայ ժողովրդի նկատմամբ: Մի բան հստակ է. ցանկացած զիջում, որը վտանգ է ստեղծում մեր կյանքին, դավաճանություն է: 20-րդ դարի սկզբից սկսած Ադրբեջանը բազմիցս հուշել է մեզ, որ ցանկացած իրավիճակում պատրաստ է ոչնչացնել հայերին, եւ այսքանից հետո նրանց հետ զիջումների շուրջ բանակցելը առնվազն հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ»»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը