Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ըստ Ալիեւի մամուլի ծառայության՝ Ղազախստանի նախագահն հեռախոսազրույցում ասել է, որ Աստանան պատրաստ է հարթակի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար։
Ալիևը նշել է, որ Աստանայում երկու երկրների միջև այս բանակցություններն անցկացնելու առաջարկն ընդունելի է Ադրբեջանի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը