Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման օրը որոշված է։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,– ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է հանդիպմանը, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը