Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանին դատարանն առաջարկել է կիրառել վաղեմություն և գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժել է և առաջարկել շարունակել դատական պրոցեսը համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի և հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
«Սյունիքի մարզի առաջին ատյանի Ընդհանուր Իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր՝ Արթուր Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատաքննությունը։
Արթուր Սարգսյանին դատարանն առաջարկեց կիրառել վաղեմություն և գործն ավարտել, սակայն Արթուր Սարգսյանը մերժեց և առաջարկեց շարունակել դատական պրոցեսը համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի և հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը