Նոր իշխանության, նոր որակի Հայաստանի, նոր հասարակության կայացման դեպքում հնարավոր է, իրատեսական է ժամանակի ընթացքում այնպես անել, որ Արցախը չդառնա հերթական Նախիջեւան, եւ արցախցին վերադառնա իր հողը: Այս մասին Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Այն մարդը, ով ասում է՝ դա իրատեսական չէ, ինքը վարչապետ չէ, ինքը ՀՀ ներկայացուցիչ չի կարող լինել, որովհետեւ իր ձեռքով է, որ կորցրել ենք հազարավոր հերոսների, կորցրել ենք հայրենի եզերք, ժամանակավորապես հեռացել ենք Արցախից:
Իր խոստովանությամբ, ինքը հազարավոր երիտասարդների գերեզմանը բացեց առանց պատճառի: Ձեւականություն է հղում անել Արցախի լուծարման որեւէ բանաձեւի, քանի որ պարզ է, որ դա ի սկզբանե, իրավական ուժ չունի»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը