Փաշինյանը խեղաթյուրում է մեր դիվանագիտական պատմությունը իր անձնական շահի համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Փաշինյանը չունի տղամարդկություն և արժանապատվություն, նա սեփական սխալներն ու մեղքերը ընդունելու փոխարեն, հիշողության ծակի մեջ է մտցնում մեր պատմությունը, անցյալը: Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը, մենք պետք է ցնցենք հայոց և միջազգային կարծիք, քանի որ այդ մարդը այստեղ աշխատում է որպես Ադրբեջանի վարձած փորձագետ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը