«Սեպտեմբերի 2-ը մշտապես նշել ենք որպես տոն, այն այսօր մեզ համար ավելի շատ դառնության օր է։ Սակայն մեծ հույսեր ունենք, որ մեզ կհաջողվի վերադառնալ հայրենիք»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Թե ինչ կարգավիճակով և ինչ ձևով կարող ենք վերադառնալ, այդ հարցը մեր օրակարգում է և լուծման համար ԱՀ ԱԺ կողմից ստեղծվել է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նրա հետ պարբերաբար շփվում և քննարկում ենք հնարավոր վերադարձի հետ կապված տարբերակները, որոնք բազմաթիվ են։ Արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալ, հայկական դարձնել Արցախը։ Մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, արժանապատիվ, արդարացի, և մենք պետք է ապահով զգանք մեր հայրենիքում: Եթե այդ պայմաններն ապահովվեն, մենք պատրաստ ենք բանակցել այդ հարցերի շուտափույթ լուծման համար»,- ասաց Շահրամանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը