28 08 2024

Ծանոթ ենք իրանական կողմի մտահոգությանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ․ Զախարովա

Ծանոթ ենք իրանական կողմի մտահոգությանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ․ Զախարովա

Երթուղին, որը կարող է Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի տարածքով, քննարկվում է հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ այդ աշխատանքի հիմքում եռակողմ պայմանավորվածություններն են՝ ձեռք բերված 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին՝ երեք երկրների ղեկավարների միջև։

Զախարովան նշել է նաև, որ իրենք տեղյակ են իրանական կողմի մտահոգությունների մասին՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» բացման նպատակահարմարության հետ։

«Մենք ծանոթ ենք իրանական կողմի պաշտոնական ներկայացուցիչների մտահոգությանը՝ այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ:

Իսկ Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ քաջ հայտնի է. մենք ելնում ենք նրանից, որ որոշումը պետք է իրականացվի կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխադարձ ընդունելի պայմաններով՝ այնպես, որ դա համապատասխանի ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ  տարածաշրջանի հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ